Հարմարավետ միջավայր
Կանաչապատ բակ
Կանաչապատ բակ
A+ դասի
էներգախնայողություն
A+ դասի
էներգախնայողություն
Մարզադաշտ
մանկական խաղահրապարակ
Մարզադաշտ
մանկական խաղահրապարակ
Անվտանգ և ապահով միջավայր
Անվտանգ և ապահով միջավայր
Տեղադիրք
Համալիրը գտնվում է հանգիստ և հարմարավետ միջավայրում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների հարևանությամբ։ Ընդամենը մի քանի րոպեում կարելի է հասնել դպրոց, մանկապարտեզ և սուպերմարկետ, իսկ հարմար տրանսպորտային կապն ապահովում է արագ հասանելիություն դեպի քաղաքի մյուս վարչական շրջաններ։
Ֆասադ
Համալիրի կառուցման ընթացքում կիրառվել են ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ և բարձրորակ նյութեր։ Մոնոլիտ երկաթբետոնե կրող կոնստրուկցիան ապահովում է շենքի հուսալիությունը, սեյսմակայունությունն ու երկարատև շահագործումը։ Արտաքին պատերը կառուցված են բլոկներից և ջերմամեկուսացված են 100 մմ հաստությամբ բազալտե բամբակով, ինչը նպաստում է հարմարավետ միկրոկլիմայի պահպանմանն ու բարձր էներգաարդյունավետությանը։ «Կորոեդ» դեկորատիվ սվաղով ձևավորված ֆասադներն առանձնանում են գործնականությամբ, դիմացկունությամբ և երկար տարիներ պահպանում են իրենց գրավիչ տեսքը։
Բակ
Համալիրի բակային տարածքը նախագծված է բնակիչների հարմարավետ հանգստի և ակտիվ առօրյայի համար։ Բակում առկա են մանկական խաղահրապարակ, մարզադաշտ և բարեկարգ կանաչապատ գոտիներ՝ հանգստի գոտիներով։
Ավտոկայանատեղի
Բնակիչների հարմարավետության համար համալիրում նախատեսված է երկհարկ ստորգետնյա ավտոկայանատեղի։ Այս լուծման շնորհիվ բակային տարածքն ազատ է ավտոմեքենաներից՝ ապահովելով ավելի շատ տարածք հանգստի, զբոսանքի և երեխաների անվտանգ ժամանցի համար։
Տարաժամկետ վճարման հաշվիչ
Տարաժամկետ 0% տոկոսադրույք
60 ամիս մարման ժամկետ